Search
Իրազեկման ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի մի շարք փողոցներ այս պահին կաթվածահար են։ Մի շարք քաղաքացիներ իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք բարձրախոսով իրազեկում են, որ այսօր` ժամը 17․00-ին, բողոքի ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Նշենք, որ ակցիա իրականացնողների շարքում է նաև վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, որը հայտարարեց` պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, ինչպես նաև հրապարակել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:
Comments