top of page

Ինչու է «Սևան»-ը հեռացվել Հայաստանի առաջնությունից․ մանրամասներ


Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի նորեկ «Սևան»-ը հեռացվել է առաջնությունից:


ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն հերթական նիստից հետո կայացրել է հետևյալ որոշումը. «Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»:

Comentários


1/484

LATEST NEWS​​

bottom of page