Ինչո՞ւ է Ազգային ժողովը «Կասկադ ռոյալի» հետ 3 մլն դրամի պայմանագիր կնքել
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Կասկադ ռոյալ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի` «Կասկադ ռոյալը» պետք է իրականացնի պաշտոնական պատվիրակությունների անդամների հյուրասիրությունը։
Հյուրասիրությունն իր մեջ ներառում է սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, զովացուցիչ ըմպելիքներ, աղանդեր և միրգ։
Իր հերթին, Ազգային ժողովը պարտավորվում է այս պատվիրակությունների հյուրասիրությունների դիմաց բյուջեից 3 մլն դրամ վճարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub.am-ը գրել էր, որ Ազգային ժողովը 3 մլն դրամի պայմանագիր էր կնքել «Սալոն» ռեստորանի հետ։ Այս դեպքում ևս ռեստորանը պարտավորվում էր կազմակերպել պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրությունը։
Արմինե Նավոյան
Comments