Ինչու է ազատվել փոխնախարարը. «Հրապարակ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․
«Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Սուրեն Գրիգորյանի ազատման պատճառը, նախարարության մեր աղբյուրների վկայությամբ, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել։
Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի․ նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ եւ հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։ Նա տեղի-անտեղի քննադատում է ենթականերին, թերություններ բռնում: Եվ Գրիգորյանի նյարդերը տեղի են տվել, ու նա ազատման դիմում է գրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա անգործ չի մնա, քանի որ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, ուստի չի բացառվում, որ շուտով աշխատանք ունենա այդ ոլորտում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




























































Comments