top of page

Ինչո՞ւ են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել. «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․

Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երևանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, և այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։


Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է և Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։ Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում։


Ըստ մամուլի տեղեկությունների, մաքսանենգ ճանապարհով 40 տոննա ծխախոտ ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչն է։ Շրջանառվող լուրերի համաձայն, խնամիների հարաբերությունները վերջերս լարվել են, և նրան բերման ենթարկելը ևս պատահական չէ, դա ուղղորդված է հենց խնամիների կողմից։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page