top of page

Նիստը չի լինի. ինչ են մտածել ՔՊ-ականները. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երեւանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:


«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երեւան քաղաքի ավագանու նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա նիստը, որտեղ 2022-ի բյուջեն է քննարկվելու, հնարավոր է՝ չկայանա: «Ավագանու անդամները, ըստ երեւույթին, չեն ներկայանա, քվորում չի լինի: «Իմ քայլի» համար առաջնային հարցն այժմ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն է»,- ասել է ավագանու անդամներից մեկը»:


Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page