Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ:
Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:
Comments