top of page

Հունաստանն Ամանորին զբոսաշրջիկների համար սահմանել է նոր պահանջներ


ree

Հունաստանի իշխանությունները այսօրվանից բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր են դարձրել ՊՇՌ թեստի հանձնումը. այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության խոսնակ Իոանիս Իկոնուն։


Որոշումն ընդունվել է Օմիկրոնի շտամի տարածման հետ կապված: Սա COVID-19-ի դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումներից մեկն է։ Իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել բնակչության պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար։


Նշվում է, որ իշխանությունների որոշումը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 10-ը։ Դա վերաբերում է նաև Հունաստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում կարող էին վերադառնալ երկիր առանց թեստավորման։


Պարտադիր ՊՇՌ թեստի պետք է ենթարկվեն նաև 5-ից բարձր տարիքի երեխաները։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page