Հռոմի պապը Հունաստանում ուղղափառներից ներողություն է խնդրել կաթոլիկների սխալների համար
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հունաստան կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել Աստծուց և ուղղափառներից` կաթոլիկների թույլ տված սխալների համար։ Նա հայտարարել է, որ այդ գործողությունները ոչ մի կապ չունեն Հիսուսի ուսմունքի հետ, այլ հարստանալու ցանկության արդյունք են. հայտնում է Vatican News-ը։
Պոնտիֆիկոսը հիշել է կաթոլիկներին և ուղղափառ քրիստոնյաներին միավորող ընդհանուր արմատները, և այն տարաձայնությունները, որոնք ծագել են ավելի ուշ:
«Պատմությունն ունի իր կշիռը, և այսօր այստեղ ես նորից կարիք եմ զգում ներողության խնդրելու Աստծուց և եղբայրներից՝ բազմաթիվ կաթոլիկների սխալների համար», - ասել է Հռոմի պապը և կոչ արել օգնել միմյանց, երկրպագել Աստծուն և ծառայել ուրիշներին։
Կաթոլիկների հովվապետը նաև «ամոթով» խոստովանել է, որ քրիստոնյաների միջև շփումը թուլացել է, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցու գործողությունների պատճառով, որոնք հեռու էին ավետարանական ուսմունքներից։




























































Comments