Հրդեհ Վանաձորում․ այրվել է ավտոտնակը
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01։44-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Քարքարոտներ» կոչվող թաղամասում այրվում է տնակ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարքարոտներ» կոչվող թաղամասի Ներսիսյան նրբանցքի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 24 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։55-ին, մարվել՝ 02։47-ին։ Այրվել է ավտոտնակը և ջերմահարվել՝ հարակից ավտոտնակի պատը:
Comments