Search
Հրդեհ Լիճք գյուղում. անկել է մոտ 700 ոչխար և խոշոր եղջերավոր 25 կենդանի
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 1-ին` ժամը 01:14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին:
Comentarii