Search
Հրդեհ է բռնկվել Հակկո գյուղի տներից մեկի բակում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։40-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հակկո գյուղում այրվում է տուն և անասնակեր։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակկո գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ նոյեմբերի 13-ին՝ 00։06-ին: Այրվել է մոտ 1900 հակ կուտակած անասնակեր։
Comentarios