Հրդեհ է բռնկվել Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցում
Փետրվարի 7-ին` ժամը 03:20-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը: Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:
Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան՝ մարտական հաշվարկով:
ԱՀ ԱԻՊ ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:
Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը : Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Comments