top of page

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքում․ մանրամասներ


ree

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։34-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել է ավտոտնակի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ)։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page