Գիշերը հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում. մանրամասներ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Հունվարի 8-ին ժամը 04:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ծածկոց: Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանք կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 05:15-ին, մարվել՝05:47-ին:
Ամբողջությամբ այրվել է Շոշ գյուղի բնակիչ Գ.Ս.-ին պատկանող ծածկոցը և ներսում գտնվող իրերը: Կրակը չի տարածվել հարակից շինություններում: Տուժածներ չկան:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:




























































Comments