top of page

Հրդեհ` Ալավերդի քաղաքում


ree

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են ավտոմեքենան՝ անասնակերով բեռնված, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page