Հրազդան քաղաքում տուն է այրվել
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։39-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում այրվում է տուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 21:08-ին: Մասամբ այրվել են շինության (81 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 200 հակ պահեստավորած անասնակեր:




























































Comments