top of page

Վստահ եմ՝ Սերժ Սարգսյանն այսօր վախի նոր «դոզա» կտա Ալիևին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան



Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․


Ալիևը շատ է անհանգստացած Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությամբ։ Այսօր նորից հարցազրույց է տվել։


Որքան հասկանում եմ, փորձելու է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործունեությունը քննարկել այլ պետությունների ղեկավարների հետ։ Առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի։ Եվ սա լավ ազդանշան է։

Շատ կարևոր է, որպեսզի թշնամին, որը հիմա չափից ավել լկտիացած է, միշտ հիշի իր վախերի համար։ Ժողովուրդն ասում է՝ երկու վախը մի մահ է։ Կարծում եմ՝ Ալիևի փորձության օրերն էլ սարերի ետևում չեն։ Կարծես թե գործընթացներն արագանում են։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարը սկսել է այսպես բաց խոսել իր վախերի մասին։

P.S. Վստահ եմ՝ Սերժ Սարգսյանն այսօր վախի նոր «դոզա» կտա Ալիևին։ Երեկոյան հարցազրույցը դիտենք անպայման։ Շատ հետաքրքիր է լինելու։


P.P.S. Ալիևի պես մի հոգի էլ Երևանում է հիմա անհանգիստ նստած։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page