Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից․ «Հրապարակ»
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․
Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ՝ քաղաքապետարանի «անգլիական թագուհի» Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից՝ աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանից։ Սարգսյանը հորդորել է դիմում գրել, սակայն վերջինս անսասան է, քանի որ համայնքային ծառայող է՝ օրենքով պաշտպանված, չեն կարող իր կամքին հակառակ աշխատանքից ազատել: Բայց քարտուղարն առնչվում է բազում փաստաթղթերի ստորագրման պրոցեսին եւ տեղյակ է բոլոր չարաշահումներից, ուստի պետք է քաղաքապետի համար սուպերվստահելի մարդ լինի։ Համբարյանին զրկում են լիազորություններից՝ նրա կուրացիայից վերցրել են կադրերը, քարտուղարությունը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Comentarios