top of page

Հրաչյա Հակոբյանի սուպեր հերոսը Նիկոլ Փաշինյանն է․ Արմեն Գրիգորյանը՝ Հակոբյանի գաղափարի մասին


Նախ անլուրջ է, որ Հրաչյա Հակոբյանն է խոսում սուպեր հերոսի մասին ֆիլմ նկարելու վերաբերյալ և հետո նրա միակ սուպեր հերոսը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում պետք է հայկական սուպեր հերոսի մասին ֆիլմ նկարահանել՝ նշելով, որ մենք չենք ունեցել դրական հերոսներ։ Արմեն Գրիգորյանը նշեց, որ հերոսի մասին ֆիլմ կա, որի նկարահանումներն ավարտվել են արդեն, այն դեռ չի ցուցադրվել, բայց այն միտքը և պահանջը, որ ունի պատգամավորը՝ պրոդյուսերի համար այդքան էլ տրամաբանական չէ։


«Չգիտեմ՝ մեր այս կապիտուլացված կարգավիճակում ինչքանով է մեզ հարիր սուպեր հերոսի մասին ֆիլմ նկարելը։ Ֆիլմը, արտադրանքը պետք է համապատասխանեն ժողովրդի հոգեվիճակին, տրամադրությանը»,- ասաց նա։ Գրիգորյանի խոսքով՝ ամերիկյան արտադրանքի կողքին խոսել հայկական «սուպեր հերոսի» մասին, լավ միտք չէ, քանի որ մենք «սուպեր հերոս» դեռ պետք 30 տարիների ընթացքում կերտեինք։


«Հիմա ո՞վ է լինելու մեր սուպեր հերոսը, չնայած, եթե Հրաչյա Հակոբյանն է ասում, ուրեմն պարզ է, որ Նիկոլին նկատի ունի։ Դժվար թե Սուրեն Պապիկյանին սուպեր հերոս սարքեն, տակը մնում է Նիկոլ Փաշինյանը, ինքը գերուժ ունի, իր պես ստախոս ամբողջ ազգի մեջ չկա։ Մյուս սուպեր հերոսների աչքերից լազեր է դուրս գալիս, թռնում են, Նիկոլն էլ սուտ է խոսում, Ալիևն ինչքան վիրավորում է, չի պատասխանում, դրա համար հատուկ ունակություններ են պետք»,-դիտարկեց պրոդյուսերը։


Մասնագետը շեշտեց, որ շատ երկրներ են փորձել գնալ «սուպեր հերոս» ստեղծելու ճանապարհով, բայց չի ստացվել, սակայն նույն ժամանակ Ռուսաստանը կամ մեր թշնամի երկրները սերիալների, ֆիլմերի միջոցով հասարակությանը ցույց են տվել կերպարներ, որոնք իրենց համար կարևոր են և նրանց հերոսացրել են։ Նույն ժամանակ, Հայաստանում տվել ենք մի արտադրանք, որը աշխարհին ոչինչ չի ասել․ ցածրակարգ սերիալներ, ֆիլմեր։ Նրա վստահմամբ՝ սրանք շտկելու քայլեր են, որը սակայն Հրաչյա Հակոբյանը չպետք է անի։


Լիաննա Թորոսյան

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page