top of page

Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․


Մենք փետրվարի 2-ին գրել էինք, որ Երեւանի փոխքաղաքապետեր են նշանակվելու Գեւորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփան Մաչյանը: Երեքին էլ ընտրել է Տիգրան Ավինյանը, որը շուտով նշանակվելու է քաղաքապետի առաջին տեղակալ` դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով: Երեկ ներկայացնելով նորանշանակ փոխքաղաքապետերին՝ դեռեւս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է, եւ ասել է, որ «շատ լավ, բովանդակային թիմ է ձեւավորվում»:


Հայտնի է, որ Գեւորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության եւ սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, չգիտես ինչու, ոչ թե իրավաբանական, այլ առեւտրի եւ գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը` քաղաքաշինական:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page