Մարզիկը թռիչք է կատարել գործող հրաբխի խառնարանի վրայով (տեսանյութ)
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read
Սեբաստիան Ալվարեսը մի ամբողջ տարի է՝ պատրաստվում է յուրահատուկ հնարքների։ Նա դարձել է առաջին մարդը, ով թևավոր հագուստով մտել է հրաբխի խառնարան և ապահով հեռացել այնտեղից. թռիչքի տեսանյութը հայտնվել է Red Bull YouTube ալիքում։
Ինչպես հայտնում է Red Bull կայքը, նա թռիչքին պատրաստվել է մի ամբողջ տարի՝ ուսումնասիրելով ամեն ինչ հրաբուխների և դրանց վերևում գտնվող օդային հոսանքների մասին։
Հնարքը կատարվել է Վիլառիկա հրաբխի վրայով, որը գտնվում է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա։ Ուղղաթիռի ցատկից մինչև խառնարան մտնելը տևել է մոտ 40 վայրկյան, իսկ ամբողջ թռիչքը տևել է երեք րոպե:




























































Comments