top of page

Հոնդուրասի առաջին կին նախագահը երդմնակալել է


Սիոմարա Կաստրոյի՝Հոնդուրասի առաջին կին նախագահի երդման արարողությունը տեղի է ունեցել Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայի ազգային մարզադաշտում, հաղորդում է BBC News-ը։


62-ամյա Կաստրոն հաջորդել է Խուան Օռլանդո Էրնանդեսին, ով երկիրը ղեկավարել է 2014 թվականից։ Երկրի նախկին ղեկավարը շնորհավորել է նոր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։


Հոնդուրասի նոր առաջնորդին դիմավորելու են ժամանել ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Վենեսուելայի, Ճապոնիայի, Պանամայի, Արգենտինայի, Իսպանիայի, Կուբայի, Թայվանի և 40 այլ երկրների պատվիրակությունները։


Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Կաստրոն խոստացել է ձգտել սոցիալական արդարության և թափանցիկության, ճնշել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հզոր հանցախմբերին և ազատականացնել աբորտների մասին օրենքները:


Կաստրոյի ամուսինը՝ Մանուել Զելայան, երկիրը ղեկավարել է 2006-ից 2009 թվականներին։ Սիոմարա Կաստրոն նախկինում երկու անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page