top of page

Հնդկաստանում եղբայրը գլխատել է հղի քրոջը


ree

Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է դեռահասի, ով կասկածվում է հղի քրոջը գլխատելու մեջ։


Տեղի ոստիկանության տվյալներով՝ 19-ամյա աղջիկն առանց ընտանիքի համաձայնության ամուսնացել է տղամարդու հետ։ Նա թեյ էր պատրաստում եղբոր և մոր համար, երբ նրա վրա հարձակվել են մանգաղով։ Դրանից հետո դեռահասն ու նրա մայրը հանձնվել են ոստիկանությանը։


Ոստիկանները կասկածում են, որ նրանք նաև սելֆի են արել գլխատված կնոջ հետ։


Եղբորը ուղարկել են անչափահասների կալանավայր, երբ նրա փաստաբանը հայտնել է, որ նա 18 տարեկանից ցածր է:


Միջադեպը տեղի է ունեցել Աուրանգաբադի շրջանում. հայտնում է BBC-ն։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page