top of page

Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից



ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից», - նշված է հրամանագրում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնից ազատվել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page