15 տարի հետախուզման մեջ գտնվող 65-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 4-ին բաժին է ներկայացել 65-ամյա Սուսաննա Կ.-ն, որը 2007 թ. փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Խափանման միջոց չի կիրառվել:
Comments