ՀԲ-ի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահական համակարգի բարեփոխումներին
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանի և ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվել է Համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Օրակարգում եղել են առողջության ապահովագրության ներդրման, բժշկական ծառայությունների մատուցման, ֆինանսավորման և կառավարման առաջնահերթությունների վերաբերյալ հարցեր։
Ներկայացնելով ծրագրի բաղադրիչները` նախարարը նշել է, որ բարեփոխումներն ուղեկցվելու են առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպմամբ։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահական համակարգում նախատեսվող հավակնոտ բարեփոխումներին։




























































Comments