top of page

Հազարավոր տղաներ նահատակվել են ոչ թե զուտ լուծման, այլ հայանպաստ լուծման համար․ Շարմազանով

  • Nov 20, 2022
  • 1 min read


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կապիտուլյացիայի խորհրդանիշն ասում է՝ պետական դավաճանություն է չկրակել,երբ հարձակվում են պետական սահմանի վրա։


Իսկ ո՞վ էր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։


Իհարկե վարչապետի աթոռին բազմած կապիտուլյացիայի սիմվոլը։

ԱԺ-ում ասում է ՝պետք է լինի խնդրի լուծում,այլ ոչ թե հայանպաստ լուծում։


Այ կապիտուլյանտ,հազարավոր տղաներ նահատակվել են ոչ թե զուտ լուծման,այլ հայանպաստ լուծման համար։

Թուրքական օրակարգի սպասարկումն էլ ո՞նց է լինում»։




 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page