Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ; Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դաթիվաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապե կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Աբովյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comentários