top of page

Որտեղ է Հայկ Մարությանը և նրա ընտանիքը



Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ընտանիքի հետ Երևանում է, զբաղվում է իր մասնավոր գործերով, Aysor.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Մարությանի գրասենյակից։


Ավելի վաղ նախկին քաղաքապետը հայտնել էր գրասենյակ բացելու մասին։ Հարցին՝ ի՞նչ նպատակով է գործում Մարությանի գրասենյակը, կա՞ն հստակ ծրագրեր, գրասենյակից պատասխանել են, թե Հայկ Մարությանի գրասենյակը զբաղվում է հանրության հետ կապի ապահովմանը վերաբերող աշխատանքով։ Մամուլում հրապարակումներ եղան, թե Հայկ Մարությանը պատրաստվում է նախընտրական դաշինք ձևավորել՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Արդյոք այդպե՞ս է՝ հարցին գրասենյակից արձագանքել են. «Դեղին մամուլի տարածած ասեկոսեները չենք մեկնաբանում»։

Kommentit


1/465

LATEST NEWS​​

bottom of page