«Հայաստան» խմբակցությունը Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»:
«Շուշիի հռչակագիրը» երկու կողմերի նախագահները ստորագրվել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր անց էլ հռչակագիրը վավերացրել էր այս երկու երկների խորհրդարաններում:
«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետեւ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի եւ Արցախի դեմ:
Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետեւ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։
Հռչակագիրը նաեւ ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա:
Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել՝ թեպետ մինչ օրս ծպտուն չի հանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թեւանյանը:
Comments