top of page

Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր կանչվել է ՀՀ ԱԳՆ



Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ ԱԳՆ-ում։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ դեսպանն այսօր եղել է ԱԳՆ-ում, սակայն հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ:


Հավանաբար, դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարությունների հետ կապված։


Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր՝ «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։

Comments