Էրդողանի նախագահությամբ նիստին կքննարկվի նաև Հայաստանի թեման
Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումների վերաբերող հարցեր։
Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Բացի այդ, օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող ճգնաժամը ու այդ հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերություններում ավելի վաղ իրականացված աշխատանքները, ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում և Սիրիայում։
Հաղորդվում է, որ անվտանգության խորհրդում զեկույցով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Comments