top of page

Հայաստան-Գերմանիա խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները


ree

Հայաստանի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում նոյեմբերի 14-ին կընդունի Գերմանիայի ընտրանուն: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը:

Հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեկսյեի ղեկավարությամբ: Նրան եզրերում կօգնեն Կիրիլ Մունյերն ու Մեհդի Ռահմունին: Ժերեմի Պինյարը նշանակվել է տեսակրկնությունների մրցավար, նրան կօգնի Էրիկ Վատելյեն: Չորրորդ պաշտոնյան Ժերեմի Ստինատն է:

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page