top of page

Հայաստանը պարտվեց փողոցի շնորհիվ իշխանության եկած Փաշինյանի խմբի անգործունակության պատճառով․ Զատուլի



Հայաստանը պարտություն կրեց փողոցի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի խմբի անգործունակության պատճառով. Այդ մասին Накануне.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների մասին։


Զատուլինը նաև անդրադարձել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցման խնդրին։


«Այն, ինչ տեղի ունեցավ, նշանակում է, որ բոլոր լիազորությունները կենտրոնացվում են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, քանի որ նոր նախագահը, Սահմանադրության համաձայն, ընտրվելու է խորհրդարանում, իսկ խորհրդարանում տարբեր փուլերի համար կան տարբեր կանոններ։ Իհարկե, կանցնի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն, որը Փաշինյանի խմբակցությունն է։ Ըստ այդմ՝ կառաջադրվի այն անձը, ում Փաշինյանն անհրաժեշտ կհամարի։ Բայց Հայաստանն այն երկիրն է, որը բացահայտ ռազմական և դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանի հետ վերջին կոնֆլիկտից հետո, մեծ մասամբ՝ փողոցի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի խմբի անգործության պատճառով»,- ասել է նա։


Գործիչը նկատել է, որ ընդդիմությունը գլխավոր մեղքը բարդում է Փաշինյանի վրա, սակայն իշխանականներն էլ փորձում են այդ մեղքը բարդել նախորդ իշխանությունների վրա։


«Սա ներքաղաքական պայքարի շրջանակներում է, և արտաքին տեսանկյունից Ռուսաստանի դեմ հավակնություններն անձրևից հետո սնկերի պես աճում են, և եթե հետևեք, թե կոնկրետ ով է կանգնած այս պնդումների հետևում, ապա կտեսնենք, որ նույն քաղաքագետները, բլոգերներն են, ովքեր Փաշինյանի ընտրազանգվածն են, այսինքն՝ մոդայիկ է Ռուսաստանին մեղադրել «ընկած» Հայաստանի մեջ, իբրև Ռուսաստանը չաջակցեց և գրեթե անտեսեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ՝ Հայաստանին «դաս տալու» համար»,- նշել է Զատուլինը և հավելել, որ հայերի կողմից Ռուսաստանի հանդեպ համակարանքը կտրուկ ընկել է։

Comments


1/484

LATEST NEWS​​

bottom of page