top of page

Հայաստանը՝ «ծուռ հայելիների թագավորությունում»



Ռուսաստանի իշխանություններն ընդունում են, որ երկրում գոյություն ունի աղքատություն, որի դեմ պայքարել է պետք։ ՌԴ ԱԽ փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը օրերս հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ այս թեման դարձնելով հանգամանալից քննարկման նյութ։ Մեդվեդևն ասել, որ աղքատությունը Ռուսաստանի գլխավոր պրոբլեմն է։


Հայաստանի այսօրվա իշխանության էլիտայում եզակի են ադեկվատ գործիչները, որոնք գոնե զգույշ են իրենց հայտարարություններում՝ գիտակցելով, որ դրանք կարող են օբյեկտիվորեն ոչ դրական էմոցիաներ առաջացնել հասարակության շրջանում։ Օրինակ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս, լրագրողների հետ զրույցում, թույլ լավատեսությամբ էր անդրադառնում գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրներին՝ հասկանալով, որ այս պարագայում իր հնարավոր «պոզիտիվը» կարող է չընկալվել հասարակության կողմից, որի զգալի մասը հայտնվել է աղքատության շեմին։


Միջին աշխատավարձի մեծությամբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ-երկրների շարքում նախավերջինն է, ընդ որում՝ հայաստանցիների իրական աշխատավարձերը նախորդ տարվա բարձր գնաճի պայմաններում անգամ նվազել են՝ փաստում են Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալները։


Ըստ այդմ, 2021-ի հունվար-սեպտեմբերին ԵՏՄ անդամ երկրներից ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը ունեցել են ռուսաստանցիները՝ 734 ԱՄՆ դոլար, հաջորդը՝ Ղազախստանում է՝ 568 դոլար, երրորդ տեղում Բելառուսն է՝ 547 դոլար աշխատավարձով։ Այդ ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 389 դոլար։ Հնգյակը եզրափակում է Ղրղզստանը, ուր միջին աշխատավարձը կազմել է 232 դոլար։


Սա է իրական պատկերը, հայաստանցիների իրական եկամուտները նախորդ տարվա բարձր գնաճի պայմաններում անգամ նվազել են, այլ խոսքով՝ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել։ Սրանք մասնագիտական գնահատականներ են՝ առանց քաղաքական կոնյուկտուրայի կամ էմոցիոնալ շերտի։


Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ սա էլ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքն է, որը Հայաստան է տանում է «ծուռ հայելիների թագավորություն», որտեղ բարգավաճում են միայն իշխանության էլիտայի ներկայացուցիչները՝ հասարակության համատարած աղքատացման ֆոնին։


Վահրամ Բագրատյան

Comments


1/477

LATEST NEWS​​

bottom of page