Հատուկ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպելու նախաձեռնությունը հայկական կողմինն է. Չավուշօղլու
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Վիեննայում անցկացնելու նախաձեռնությունը հայկական կողմինն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նրանք առաջարկել են հանդիպել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։ 2009 թ․ Շվեյցարիայում արդեն հանդիպման անհաջող փորձ է եղել, դրա համար էլ որոշվեց հանդիպել Վիեննայում»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Վիեննայում, փետրվարի 24-ին։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին, Մոսկվայում։
Comments