top of page

Հարավային Կորեայում նորածնին սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ գրիպի փոխարեն


ree

Հարավային Կորեայում 7 ամսական փոքրիկին գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ. այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:


Տեղի իշխանությունների տվյալներով՝ երեխային ներարկվել է Moderna ընկերության պատվաստանյութը՝ նախատեսված մեծահասակների համար: Այն նախատեսված է եղել երեխայի մոր համար:


Հաղորդվում է, որ սխալմունքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Երեխային հինգ օրով հոսպիտալացրել են, սակայն կողմնակի որևէ հետևանք չի գրանցվել: Երեխայի ծնողները դատի են տվել մանկաբույժին՝ փոխհատուցում պահանջելով սխալ ներարկման համար:

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page