top of page

Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում



Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:


ԱՄՆ Քարսոն քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում նոկաուտով հաղթել է ամերիկացի Նիկ Ջոնսին:


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամը, պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշել է այս տարվա սեպտեմբերի 18-ին, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Ջեյվոն Դաֆնիին:


Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացնում է TGB պրոմոութերական ընկերությունը: Բռնցքամարտիկի մենեջերներն են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը և Վարդան Թորոսյանը:

Comments


1/506

LATEST NEWS​​

bottom of page