Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 18 տարի

Hraparak.am-ը գրում է․
«18 տարի առաջ այս օրը` փետրվարի 19-ին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը:
2004թ. փետրվարին հայազգի սպան մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին: Դասընթացին Ադրբեջանը ներկայացնում էր Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային:
Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ»:
Comments