top of page

Գրությունով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին․ հայ- ռուսական համալսարանի ռեկտոր



Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ- ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։


«Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը.


ա/Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը;


բ/Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ;


գ/Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս НКВД-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայն դեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա;


դ/Ես գրություններով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն;


ե/Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց։

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»,-նշել է նա:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page