top of page

Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը. «Փաստ»


ree

«Փաստ» օրաթերթը գրում է․


«Այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր փուլերից մեկը: Հայաստանի մեծ քանակությամբ նոր բնակավայրեր են դարձել սահմանամերձ: Դրան զուգահեռ՝ անընդհատ խոսվում է հնարավոր նոր զիջումների, այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին: Սակայն, չնայած այս ամենին, սահմանին ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հող ու ջրին:


«Փաստ» թերթի տեղեկություններով, սահմանամերձ գյուղերում ծնված և ներկայումս արտերկրում ապրող մի շարք գործարարներ առավել ակտիվացրել են իրենց աջակցությունն այդ բնակավայրերին: Մասնավորաբար, օրերս Տավուշի Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Յուրա Աղբալ յանը հերթական օգնությունն է ուղարկել հայրենի Ոսկեպարի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի բնակիչներին: Ոսկեպարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մեծապես շնորհակալ են Աղբալ յանին, սակայն զարմացած չեն, քանի որ նա աջակցություն տրամադրում է միշտ ու պարբերաբար:


Աղբալ յանը շոշափելի ֆինանսական օգնություն է տրամադրում գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար, պարբերաբար բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, իսկ մի քանի տարի առաջ էլ 58 միլիոն դրամ է տրամադրել Ոսկեպար գյուղի առանձնատները գազատարին միացնելու համար»:


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page