top of page

Գլոբալ խափանում Telegram–ի աշխատանքում. հարյուրավոր օգտատերեր բողոքել են


ree

Telegram–ի օգտատերերը հայտնում են, որ մեսենջերը խափանումներով է աշխատում։ Տեղեկությունը հայտնում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների խափանումներին:


Երևանի ժամանակով 20։20–ի դրությամբ գրանցվել է 486 բողոք։ Օգտատերերի 50%–ը բողոքում է հավելվածի աշխատանքի խափանումից, 36%–ը՝ սերվերին միանալու, ևս 14–ը ՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից։


Խափանումների են բախվել մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Շվեյցարիայի բնակիչները։ Խնդիրը նկատվել է նաև Հայաստանի տարածքում։


Նշենք, որ նման խնդիր էր առաջացել նաև նախորդ տարվա վերջին` դեկտեմբերի 27-ի երեկոյան։


 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page