Ղրղզստանի, ՌԴ-ի, ՀՀ-ի և Ղազախստանի ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Ղազախստանի նախագահի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Նախագահը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը»,- ասվում է ուղերձում։




























































Comments