top of page

Տոկաևը հունվարի 10-ը Ղազախստանում հայտարարել է համազգային սգո օր


ree

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հանրապետությունում համազգային սգո օր է հայտարարել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։


«Երկրի մի շարք շրջաններում ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր։ Համապատասխան հրամանագիրը կհրապարակվի Akorda-ի կայքում»,- գրել է Ուալին ֆեյսբուքյան իր էջում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page