top of page

Գեղարքունիքի Վերին Շորժայում այս պահին հանգիստ է, մինչ այդ կրակում էին մեր տրակորի վրա․ գյուղապետ



Վերին Շորժայում այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։


Նա ներկայացրեց, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, երեկոյան ժամերին հայկական մարտական հենակետերի ուղղությամբ 10-20 րոպե կրակ է բացել թշնամին։


Գյուղապետը հստակ չնշեց՝ ի՞նչ զինատեսակներից են կրակել, միայն ասաց, որ խաղաղ բնակչությանը չեն թիրախավորել։ Ըստ նրա՝ տվյալ հատվածում գյուղատնտեսական տեխնիկա էր աշխատում, այդ ուղղությամբ էլ կրակել է թշնամին։


«Մեր տրակտորն է, մեր հողն ու ջուրն է, ուզում ենք՝ վար ենք անում, ուզում ենք՝ ցանքս ենք անում»,- ասաց գյուղապետը։


Արտյոմ Երանոսյանը հավաստեց, որ տուժածներ չկան, բնակչության մեջ խուճապ չկա, գյուղը բնականոն կյանքով է ապրում։


Անի Մարտիրոսյան

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page