top of page

Գերմանացի արիստոկրատը որդեգրել է չափահաս տղամարդու՝ ժառանգ չունենալու պատճառով



Գերմանական արիստոկրատական դինաստիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը 78 տարեկանում որդեգրել է իր ընկերոջ չափահաս որդուն, որպեսզի նա ժառանգի իր ազգանունը, գրում է Gazeta-ն՝ հղում անելով New York Post-ին։


Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը, որը հայտնի է որպես կինոաստղ Ժա Ժա Գաբորի իններորդ եւ վերջին ամուսին, իր պատմությունը պատմել է A&E հեռուստաալիքով ցուցադրված «Մեծահասակները որդեգրում են մեծահասակներին» վավերագրական սերիալում, որտեղ նա խոստովանել է, որ ժառանգ է փնտրում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։


«Ես դա արեցի հեռուստատեսությամբ՝ միայնակներին ցույց տալու համար, որ նրանք չպետք է մենակ մնան»,- ասել է արիստոկրատը պարբերականին: Դուք կարող եք մեծահասակ որդեգրել, ով կօգնի ձեզ առաջին իսկ օրվանից: Անպայման չէ նրան մանկուց դաստիարակել։


Չնայած այն հանգամանքին, որ վավերագրական ֆիլմում ցուցադրվում է ժառանգորդի փնտրտուքի գործընթացը, նա արդեն գտնվել է՝ Լոս Անջելեսում բնակվող Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը որդեգրել է իր ընկերոջ որդուն՝ 27-ամյա Քեւին Ֆիխտին, որի հետ երկար տարիներ է ծանոթ: Երիտասարդը ծնվել է Գերմանիայում եւ սովորել Սանտա Բարբարայի համալսարանում։


Ինչպես վստահեցնում է ինքը՝ Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը, որդեգրված որդու ծնողները դեմ չեն եղել որդեգրմանը։

«Ես ու նրա հայրը առաջվա պես ընկերներ ենք։ Նրա հոր ու մոր համար դա նորմալ է»,- ասել է նա եւ հավելել, որ Քեւին Ֆիխտն ունի ավագ քույր, ով կարող է հոգ տանել իր ծնողների մասին։


Ինքը՝ Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը, նույնպես որդեգրվել է մեծահասակ տարիքում՝ 36 տարեկանում նա դարձել է արքայադուստր Մարիա Ավգուստա Անհալտի որդեգրյալը։ Նա ծնվել է Ռոբերտ Լիխտենբերգ անունով ոստիկանի ընտանիքում եւ դարձել արքայադստեր պաշտոնական ժառանգորդը՝ նրա կենսաբանական որդու՝ գերմանացի վերջին կայսր Վիլհելմ II-ի թոռ Կառլ Ֆրանցի մահից հետո։

Comentários


1/465

LATEST NEWS​​

bottom of page