Search
Գերեզմանոցից մարդկային գանգեր են գողացել
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Ավստրալիայի Մելբուրնում գերեզմանոցից մարդկային երկու գանգ են գողացել, ոստիկանությունը չի բացառում սատանիստների պաշտամունքի ներգրավվածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոսի»-ն՝ վկայակոչելով 7News հեռուստաալիքը:
Կասկածներն ավելի են ամրապնդվում պղծված գերեզմանների վրա խաչելությունների, մոմերի եւ «Սատանային ուղղված նամակների» հայտնաբերմամբ:
Ավստրալիայի ոստիկանության տվյալներով՝ կոտրվել է ընդհանուր երեք գերեզման, սակայն երրորդը դատարկ է եղել եւ վերցնելու ոչինչ չի եղել։
Քրեագետ փորձագետները նշում են, որ Ավստրալիայում սատանիստների պաշտամունքի նման դրսեւորում երբեք չեն տեսել։ Ըստ նրանց՝ սովորաբար գունավոր մետաղներ են գողանում եւ ոչ ավելին։
Գերեզմանատանը տեսահսկման տեսախցիկներ են տեղադրվել։ Ոստիկանությունը փնտրում է հնարավոր վկաների։
Comments