top of page

Գառնիկ Իսագուլյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Իրավունք»



«Իրավունք» թերթը գրում է.


«Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Գրիգորյանի գործով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հերթական դատական դռնբաց նիստը հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գառնիկ Իսագուլյանը չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Իսկ առանց ամբաստանյալի` գործի քննությունը չեն կարող շարունակել, հետեւաբար այն ենթակա է հետաձգման:


Պարզվում է` արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Գառնիկ Իսագուլյանն ունի սրտխառնոց, գլխապտույտ` պայմանավորված ճնշման տատանումներով:


«Իրավունքի» հետ զրույցում Գ. Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանն ասաց, որ մինչեւ դատական նիստը տեղյակ չէր «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահի առողջության վատթարացման մասին:

- Դատավարությունը հստակ սահմանում է, որ առողջական խնդիրների հիմքով իրավունք ունենք միջնորդելու խափանման միջոցի փոփոխման համար: Միանշանակ, անմիջապես հետամուտ կլինեմ դրան: Ես գիտեի, որ նա ճնշման խնդիրներ ուներ, բայց ինձ թույլ չէր տալիս բարձրաձայնել այդ մասին: Բայց եթե բանը հասել է նրան, որ չի կարողանում անգամ դատական նիստին գալ, եւ բժիշկն էլ գտնում է, որ նպատակահարմար չէ, նշանակում է` առողջական խնդիրը լուրջ է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page