Մահացել է լեգենդար բրազիլացի Մարիո Զագալոն
92 տարեկանում մահացել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ, լեգենդար Մարիո Զագալոն, հաղորդում է ESPN-ը։
Նրա ղեկավարությամբ Բրազիլիայի հավաքականը նվաճել է 1970թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1998թ․ աշխարհի առաջնությունում բրազիլացիները Զագալոյի գլխավորությամբ հասան եզրափակիչ, սակայն 0:3 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին։
1994թ․ աշխարհի առաջնությունում Մարիո Զագալոն աշխարհի գավաթը նվաճել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրայի օգնականի դերում։
Զագալոն ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։
Նա ֆուտբոլի պատմության մեջ միակն է, ով չորս անգամ նվաճել է աշխարհի գավաթը։
Comentários